Մեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը
ЭкономикаՍինգապուրի ազգային համալսարանի հետազոտողները մշակել են արևային մարտկոցների արդյունավետությունը բարձրացնելու նոր եղանակ։ Տեխնոլոգիան կօգնի արագացնել արևային էներգիայի զարգացումը և արևային վահանակները դարձնել ավելի առևտրային առումով մատչելի, գրում է 4pda.to–ն։
Հատուկ մոլեկուլի ավելացումը բարելավել է պերովսկիտային և սիլիցիումային շերտերից բաղկացած տանդեմ արևային մարտկոցների աշխատանքը և կայունությունը։ Խոսքը 2-մերկապտոբենզոթիազոլի մասին է, որը խառնվել է պերովսկիտային շերտին արտադրության ընթացքում բյուրեղացման գործընթացը վերահսկելու համար։ Արդյունքում, գիտնականները կարողացել են ստեղծել 32.76% արդյունավետությամբ արևային մարտկոցներ։
Տեխնոլոգիան նաև կբարձրացնի վահանակների երկարակեցությունը։ 1700 ժամ աշխատելուց հետո նման մարտկոցները պահպանել են իրենց սկզբնական արդյունավետության 91%-ը։ Գիտնականները կարծում են, որ սա կօգնի ստեղծել ավելի էժան հաջորդ սերնդի արևային մարտկոցներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]