Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա Կոստանյան
ПолитикаՄինչև սրանք (նիկոլ & co-ն) էստեղ «ծիրան-վարդ-կակաչ-բիբար» են խաղացնում Եվրոպայի հետ միասին, Ադրբեջանը ժամանակ չի կորցնում. ընդամենը օրեր առաջ երբեմնի հայկական Նախիջևանում կայացել է փառատոն՝ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» անունով, որը վերագրվում է Հայաստանին տարածքին (ուշադիր նայեք քարտեզին)։ Ճիշտ է, կգտնվեն ոմանք, որ կհարձակվեն ու կասեն «հերիք է մարդկանց վախեցնեք», իսկ այդ ընթացքում իշխանամերձ սազանդարներն ու պրոպագանդիստները կշարունակեն հայ ժողովրդի՝ «խաղաղության» սին խոստումներին հավատացող հատվածին խաբել, մոլորեցնել ու պահել «լավ ապրելու» էքստազի մեջ։
Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ժողովրդի դեմ օգտագործվող դավադիր թմրանյութ, որն ամենօրյա դոզավորմամբ ներարկում են մարդկանց, ժամանակ շահում ադրբեջանական շարունակական զավթողական պլանների իրագործման համար։
Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել....