Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով
МеждународноеՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք՝ որպես Ռուսաստան, ուստի գործերը շատ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը նշել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում:
«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար սա կարևոր է, որովհետև բազմաթիվ դարերի ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։