ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico
МеждународноеԱՄՆ առևտրի նախարարությունը ծրագրում է նոր սահմանափակումներ մտցնել Չինաստանից ռոբոտատեխնիկայի ներկրման նկատմամբ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատճառով։ Ինչպես սեփական աղբյուրներին հղումով հայտնել է «Politico» թերթը, ԱՄՆ վարչակազմը կանխատեսում է սպառազինությունների մրցավազք իրականացնել ռոբոտացված զենքերի ոլորտում։
Պարբերականի տվյալներով՝ Առևտրի նախարարությունն այժմ գնահատում է չինական այն արտադրողների արտադրանքը, որոնք սուբսիդավորվում են Չինաստանի կառավարության կողմից։ ԱՄՆ վարչակազմը չինական իշխանությունների կողմից այս ոլորտին ցուցաբերվող աջակցությունը որպես սպառնալիք է դիտարկում ազգային անվտանգության համար՝ մտավախություն ունենալով, որ «սուբսիդավորվող չինական ռոբոտները կարող են գրավել համաշխարհային շուկաները նախքան ամերիկյան արտադրողները կհասնեն մրցակցության համար անհրաժեշտ արտադրական ծավալների»։
Ինչպես նշել են թերթի զրուցակիցները, ամերիկյան իշխանությունների պատկերացմամբ՝ արհեստական բանականության չիպերից բացի, ռոբոտատեխնիկան դարձել է Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցության «հաջորդ ռազմադաշտը»։
«Politico»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հանդիպում է ունեցել ռոբոտների մշակմամբ զբաղվող առաջատար ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում եղել են «SpaceX», «Boston Dynamics», «Siemens», «Rockwell Automation» ընկերությունների, ինչպես նաև «JPMorgan Chase» և «Goldman Sachs» բանկերի ներկայացուցիչները։