Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պեկինում միաշարժիչ սպորտային ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելու հետևանքով օդաչուն զոհվել է, ևս 13 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 26-ին, ժամը 17:55-ին (Երևանի ժամանակով՝ 12:55) Չաոյանի Արևելյան երրորդ տրանսպորտային օղակի տարածքում միաշարժիչ երկտեղանի թեթև սպորտային օդանավը թռիչքի ժամանակ բախվել է բարձրահարկ շենքին։ Օդանավում եղել է միայն օդաչուն, նա զոհվել է, դեպքի վայրում տուժել է 13 մարդ», - հայտնել է Պեկինի շրջանի մամուլի ծառայությունը:
Տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Իրականացվում է պատահարի հանգամանքների հետաքննություն։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է 109-հարկանի «China Zun» երկնաքերին, որը հայտնի է նաև որպես «CITIC» աշտարակ։ Միջադեպը տեղի է ունեցել Չաոյանի կենտրոնական գործարար թաղամասում, որտեղ գտնվում է 528 մետր բարձրություն ունեցող շենքը։
Հետևեք մեզ՝ այստեղ