Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել
ПравоՎրաստանում անօրինական միգրանտների դեմ հերթական ռեյդերի արդյունքում` 50 օտարերկրացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածների թվում կան Հնդկաստանի, Վիետնամի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սուդանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Հորդանանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Ուգանդայի և Քենիայի քաղաքացիներ։
«Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները տարբեր նպատակներով ստուգել են կոնկրետ վայրեր և օբյեկտներ՝ Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու համար», - հայտնում են վարչությունից ներգաղթի վերահսկողության հատուկ գործողությունների ընթացքի մասին։