«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
ВидеоԴերասանուհի Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը: Նա օրվա առթիվ Ինստագրամում ֆոտոշարք է հրապարակել անկողնուց:
Դերասանուհուն ինստագրամյան իր էջում շնորհավորել են գործընկերները՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու արտիստները:
«Իմ անուշ ու աննման Մարջան, շնորհավորում եմ ու մաղթում եմ լիքը, փառահեղ դերեր ու մեր երազած հայրենիքը»,- գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Իմ տաղանդավոր, խելագար, սիրուն, շքեղ, թանկ ու հարազատ: Տաղանդիդ չափ երջանիկ լինես, իմ խենթ ու խելառ տարիների ընկեր: Ապրես, որ ծնվել ես, թե չէ չէի ունենա սիրելի դերասանուհի: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանք»,- գրել է դերասանուհի Անի Երանյանը:
«Մարջան ջան, շքեղ կին ու ֆանտաստիկ արտիստ, գժվելիք ընկեր ու իսկական հայ, ծնունդդ շնորհավոր»,- գրել է դիրիժոր Վահե Բեգոյանը:
«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն Մարջան»,- գրել է դերասանուհի Մագա Հարությունյանը:



