Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
ОбществоԱյսօր Կապանը նշում է քաղաքի օրը
Կապանի պատմությունն ու զարգացումը սերտորեն կապված են աշխատանքի և արդյունաբերության հետ։
Հանքարդյունաբերական ավանդույթներն այստեղ ձևավորվել են դեռևս 19-րդ դարի սկզբից՝ դառնալով քաղաքի տնտեսական ու սոցիալական կյանքի կարևոր մասը և իրենց հետքը թողնելով Կապանի պատմության ու կապանցիների բնավորության ու խառնվածքի մեջ։
Քաղաքի պատմության մի մասն է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ։ Կապանը կարևոր դեր է ունեցել Ընկերության ձևավորման ու զարգացման ճանապարհին, իսկ տարիների ընթացքում Կոմբինատի և քաղաքի միջև ձևավորվել են ամուր աշխատանքային, գործընկերային ու բարեկամական կապեր։
Այսօր այդ կապը շարունակում է նոր բովանդակություն ստանալ ։ Չափազանց կարևոր է, որ Ընկերությունը կարողանում է իր ներդրումն ունենալ Կապանի զարգացման և քաղաքի ապագայի ձևավորման գործում։
Ուրախ ենք, որ այս ճանապարհը անցնում ենք միասին՝ համագործակցության, փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա։
Կապանի օրը լավ առիթ է շնորհավորելու քաղաքի բնակիչներին և մաղթելու, որ Կապանը շարունակի զարգանալ՝ պահպանելով իր ինքնությունն ու պատմությունը և ստեղծելով նոր հնարավորություններ իր բնակիչների ու հյուրերի համար։
Շնորհավոր Կապանի օրը։