Թրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու հարցը՝ նույնանուն կանադական նահանգի հետ առևտրային վեճերի ֆոնին։
«Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու հարցը, քանի որ այլևս չենք ակնկալում զգալի գործարար կապեր ունենալ Օնտարիոյի հետ։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», -գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ արդյո՞ք անվանումը փոխելու ուղղությամբ որևէ պաշտոնական քայլ ձեռնարկվել է։
Օնտարիո լիճը Մեծ լճերի համակարգի մաս է կազմում և գտնվում է Միացյալ Նահանգների ու Կանադայի սահմանին։ Նրա ափերին են տեղակայված ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգը և Կանադայի Օնտարիո նահանգը։
Հետևեք մեզ՝ այստեղ