Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Այգուտի և Աղբերքի հատվածներ) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի աշխատանքներ են կատարվել նշված ճանապարհի 51-րդ կմ-ում՝ Աղբերքի տեղամասում, իսկ ընթացիկ տարում՝ 19-րդ կմ-ում՝ Այգուտի տեղամասում։ Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հետևեք մեզ՝ այստեղ