Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը
Политика2026 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը։
Գիրքը նվիրված է արդարության գաղափարի հետազոտմանը, որից արծարծվում են այնպիսի հետազոտման առարկաներ, ինչպիսիք են, օրինակ՝ անձնական իրավական պատասխանատվությունը, իրավական պատժի փիլիսոփայական և գործնական էությունը, ազատության էությունը, ժողովրդավարությունը, հայրենասիրությունը, միջազգային կարգը և հեղափոխության ֆենոմենի դիալեկտիկական դերն ու բովանդակությունը հասարակության զարգացման տեսանկյունից։
Գիրքն այս ամենի լույսի ներքո վերլուծության է ենթարկում, ի թիվս այլնի, Հայոց պետականության և հայ հասարակության պատմական և ներկայիս փորձը։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ռուսական Գրքի Տանը և անձամբ պարոն Մհեր Ավետիսյան/ Mher Avetisyan -ին՝ գրքի տպագրությանը և դրա շնորհանդեսի կազմակերպմանը աջակցելու համար։
Հ.Գ. Շուտով կհրապարակվի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթի ամբողջական տարբերակը։
Հ.Հ.Գ. Գիրքը ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել անձնական նամակով։