Հրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհը
ОбществоՍեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Երևանյան» լճին հարակից ձորում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին, մարվել՝ 15։14-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ