Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան
ПолитикаՆերկա պահը պատրաստության պահն է, իրականացնելու պահը մի գուցե ավելի ուշ է, բայց ես պահանջն էլ եմ տեսնում, հնարավորությունն էլ, իրականացնելու ձևն ու կերպն էլ եմ տեսնում, զգում էլ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից առաջ ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով իշխանափոխության՝ հնարավոր ճանապարհի մասին:
«Այս ժողովուրդը 51%-ով՝ մեծամասնությամբ մերժել է իրենց, իսկ դա ահռելի մեծ թիվ է: Ես տեսնում եմ նաև ներքին ընդվզումը մարդկանց, որքան որ կարողանում եմ շփվել:
Այդ ներքին, թեպետ շատերը բնորոշում են որպես հուսահատություն, հուսալքություն, նույնիսկ այդ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի, որովհետև մարդը հայտնվել է մի այնպիսի իրավիվիճակում, երբ իր համար որոշակիորեն որպես ծրագիր, նպատակ, գաղափար դառնում է այս իշխանությունից ազատվելը:
Հետևաբար՝ ես դա էլ եմ տեսնում, կայծի հնարավորությունն էլ եմ տեսնում, ամեն ինչ տեսնում եմ»,-նշել է նա: