Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
ОбществоՍեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:33-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ