«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Политика«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
«Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը մեկնեց Արցախ
6 (վեց) տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին, հայատյաց Ադրբեջանը՝ ցեղասպան Թուրքիայի և այլ պետությունների աջակցությամբ, պատերազմական դաժան գործողություններ սկսեց Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ։
Նույն օրը՝ ժամը 11։00-ին, Երևանի «Արծվատուն» գրասենյակի բակում շարված էին 100-ից ավելի կամավորներ՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ՝ Արցախ մեկնելու և պաշտպանելու Հայրենիքը։
Այդ պահից սկսած՝ շուրջ երկու օր, անընդհատ դիմելով ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությանը՝ Արցախ մեկնելու համար տրանսպորտային միջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ հատկացնելու համար, ՊՆ-ից անընդհատ տրվում էր նույն պատասխանը․ «Սպասեք, կասենք»․․․
Փորձառու Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանը, այլևս չսպասելով ՊՆ-ի պատասխանին, 2020 թվականի սեպտեմբերի 29-ի լուսաբացին, իր ստեղծած կամավորական մարտական ջոկատի հետ միասին մեկնում է Արցախ․․․
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ ջոկատի Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ, Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, մասնակցում է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն։
Դաշտային Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանը, իր քաջերի ջոկատով, պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈ՛Ւ կամքով ողջ է մնացել։
Փա՛ռք ու պատի՛վ Հայոց Հայրենիքի պաշտպանության համար նահատակված և կենդանի բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի համառոտ կենսագրությունը։
Խաչիկ Ասրյան
1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ՈՒժերի ծովային հետևակում:
1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում։
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈ՛Ւ կամքով ողջ է մնացել։
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար։
Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ
(2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․ www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Խաչիկ Ասրյանը միաձայն ընտրվել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ)։
2007–2018 թվականներին ազնիվ և անբասիր կերպով աշխատել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում։
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։