ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
ПолитикаՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի շրջանակներում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ կայացած ինտերակտիվ երկխոսությանը։
Ընդգծվել է, որ Հայաստանը համակարծիք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի զեկույցի այն շեշտադրման հետ, որ մարդու իրավունքները հիմնարար կարևորություն ունեն հակամարտությունների կրկնության կանխարգելման և խաղաղության պահպանման հարցում։
Հավելվել է, որ Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը։
ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն, հատկապես պահվող անձանց և անհետ կորած անձանց համատեքստում, առանցքային նշանակություն ունի վստահության կառուցման և հաշտեցման խթանման համար։
Հետևեք մեզ՝ այստեղ