ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է
ВидеоՀանքարդյունաբերության ապագան որոշվում է նաև հանքերից դուրս՝ այնտեղ, որտեղ հանդիպում են փորձը, ներդրումները և նոր գաղափարները։ Արդեն երրորդ տարին Mining Armenia Forum-ը Հայաստանում մեկտեղում է ոլորտի միջազգային առաջատարներին, ներդրողներին, պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին։
ԶՊՄԿ-ի համար այս հարթակի ձևավորումը ներդրում է ամբողջ ոլորտի զարգացման մեջ։ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը միջազգային ուշադրության արժանացնելու համար անհրաժեշտ է նաև այստեղ բերել այն մարդկանց, փորձն ու քննարկումները, որոնք կարող են այդ ներուժը վերածել նոր հնարավորությունների։