Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению 

Սեյրան Օհանյանը նախ թող իր տղայի մասին մտածի, որ ոտքից իրեն խփեց, որպեսզի կռիվներին չմասնակցի. Վլադիմիր Առաքելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, պատերազմից հետո երկրում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել, պահանջել վարչապետի հրաժարականը։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Նախ ես դրանց ընդդիմություն չեմ համարում։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են փողոցում, տեսնում ենք, թե ինչի են ընդունակ։ Քաղաքապետ կոչեցյալները վեր են կենում ժողովրդի անունից հայտարարություններ են անում, թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց չէ՞ որ այդ համայնքը, այդ քաղաքը ժողովուրդ ունի, և այդ ժողովուրդն է առաջին հերթին ընտրել Փաշինյանին։ Եթե այդ ժողովուրդը չի պահանջում հրաժարական, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները ինչի են դուրս գալիս ու էշ-էշ դուրս տալիս։ Եթե այս ազգն իրականում ուզում է ապրել, պետք է «ոչ» ասի այսօրվա էս 16-ին։ Դրանք, կրկնում եմ, ընդդիմություն չեն։ Ընդդիմությունը լինում է կառուցողական։ Իսկ դրանք այսօր խոսում են ամեն ինչից, բացի կարևորից։ Դրանք սուտի հայրենասերներ են։ Դրանք են իրական դավաճանները։ Նրանք են դավաճանել մեր երկրի զինվորին, ազատամարտիկներին, ինչի պատճառով հողերը հանձնվեց թուրքերին։ Նիկոլը 2.5 տարի առաջ վարչապետ դարձավ, ու հենց էդ պահից ձևավորվել էր այն խումբը, որը այսօր հրաժարական է պահանջում։ Նիկոլը անփորձ տղա էր, ու եթե նրանք իրական հայրենասեր մարդիկ էին, պետք է օգնեին Նիկոլին, ոչ թե նստած-չնստած խեղդեին ու բերեին հասցնեին պատերազմի դուռը։ Այսօր Հայաստան աշխարհը շատ վատ դրության մեջ է։ Մենք հաղթած ենք եղել։ Մի փոքրիկ ազգը կռվում էր 4-5 պետությունների դեմ, բայց այսօր այս վիճակն է։


– Վարչապետի հրաժարականն է պահանջում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ բանակով տարավ պարտության։ Եվ եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է Հայաստանի անկախությունը։

– Սեյրան Օհանյանը նախ թող իրեն նայի ու ասի, թե ինչու Շուշիում դավաճանեց տղաներին, ինչու թողեց տղաներին ու թռավ։ Երկրորդը՝ թող իր տղայի մասին մտածի, որ ոտքից իրեն խփեց, որպեսզի կռիվներին չմասնակցի, Ցորի գունդը թողեց մենակ։ Արդեն ժամանակն է, որ իրերը իրենց անուններով կոչենք։ Նույն Սեյրան Օհանյանը այդ ինչպես, ինչի հիման վրա է դղյակներ կառուցել։ Ժամանակին, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, բանակը սոված էր մնում, իսկ այսօր վարչապետի հրաժարականը պահանջող Սեյրան Օհանյանը դղյակներ էր կառուցում։ Նախ առաջինը մենք պետք է ձերբազատվենք մեր ներքին թուրքերից, հետո նոր անցնենք արտաքին թուրքին։ Մենք՝ ազատամարտիկներս, Ղարաբաղը այդ վիճակին չենք թողնի, մենք ավելի ենք հզորանալու և ամեն ինչ հետ ենք բերելու։

– Այսինքն՝ եթե նույն Սեյրան Օհանյանի, նախկին իշխանության ժամանակ մեր բանակը զինվեր, գումարները դրվեին ճիշտ, արդիական սպառազինություն գնելու վրա, ապա այսօր այս վիճակը չէի՞նք ունենա։

– Այո։ Դուք այսօր նայեք նրանց դղյակները և նայեք հայրենիքին անմնացորդ ծառայած սպաների ունեցածը։ Շատերը անգամ տուն չունեն։ Փոխարենը այն մարդիկ ունեն դղյակներ, ովքեր բանակում թալանով են զբաղված եղել, թալանել, կեղեքել են բանակը։ 20 տարի իրենք վայելել են այդ ամենը՝ բանակը շենացնելու, զենք առնելու փոխարեն։ 44-45 օր մենք կարողացանք դիմակայել ոսոխին մեր կամքի շնորհիվ։ Բա ո՞ւր էին այսօրվա հրաժարական պահանջողները։ Բա էդ վեհափառը։ Վեղարը հանենք՝ տակը կմնա մենակ փառը։ Երկրում Հոկտեմբերի 27 եղավ՝ մի ծպտուն չհանեց, 2004 թիվ եղավ, Մարտի 1 եղավ, ու նա ոչ մի անգամ էս ազգին հանգստության կոչ չարեց։ Իսկ այսօր վեր է կացել ու վարչապետի հրաժարական է պահանջում։ Դու ո՞վ ես, արա։ Գնա ու վեր ընկի տեղդ։ Դե որ այդպես է, մենք էլ իր հրաժարականն ենք պահանջում։ Ես մի բան գիտեմ՝ այս երկրի տերը բանակն է, մեր 18 տարեկան երեխաները ու ազատամարտիկները։ Այն պահին, երբ բանակը, 18 տարեկան երեխեքն ու ազատամարտիկները՝ մենք կպահանջենք Նիկոլի հրաժարականը, նա հրաժարականը կտա։ Իսկ մենք այսօր Նիկոլի հրաժարականը չենք պահանջում։

– Պարոն Առաքելյան, քանի որ Դուք հիշատակեցիք Մարտի 1-ը, ուզում եմ հարցնել՝ Ձեր կարծիքով, եթե նույն Մարտի 1-ի գործով պատշաճ քննություն գնար, այսօրվա հրաժարական պահանջողները որտե՞ղ պետք է լինեին։

– Այո։ Նախ առաջինը այդ «թավիշ» բառը մեր հերն անիծեց. մերն էլ, Նիկոլինն էլ հետը։ Արդեն բանը բանից անցել է, ու պետք է մոռանալ այդ «թավշյա» բառը։ Տեսեք՝ ովքեր են այսօր պահանջում Նիկոլի հրաժարականը. ովքեր նախկին իշխանությունների հետ կոալիցիա են եղել, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Նրանք ամբողջ մի երկիր տանուլ տվեցին, որպեսզի Նիկոլին տապալեն, նորից գան իշխանության։ Կրկնում եմ՝ նրանք Ղարաբաղը տանուլ տվեցին, չօգնեցին, դավաճանեցին, որ գան իշխանության։ Հասկացանք՝ Նիկոլը շատ սխալներ ունի, մենք դեմ չենք դրան, բայց Նիկոլը դավաճան չէ։ Դավաճանը այն մարդիկ են, ովքեր չօգնեցին պատերազմի ժամանակ։ Դավաճան են այն մարդիկ, ովքեր ցանկացան, որ թուրքին տան այդ երկրը, որպեսզի դրա շնորհիվ գան իշխանության։ Հիմա էլ կեղտոտ ստեր են տարածում, թե հեսա Սյունիքն են տալիս, 50 միլիարդ ադրբեջանցին մեզանից փող է ուզում, Վարդենիսը վերցրել են, գրավել, զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին են օգտագործում։ Ու ուրախանում են էդ ամենով։ Լսեք, հանգիստ թողեք էդ ընտանիքներին։ Կամ ղարաբաղցիները եկել՝ Նիկոլից են բան պահանջում։ Է, գնացեք ձեր նախագահից պահանջեք, ձեր նախագահն է Նիկոլից պահանջել դադարեցնել պատերազմը։ Հիմա ինչի՞ են եկել Նիկոլին պահանջներ առաջադրում։

– Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինչպե՞ս պետք է առաջ շարժվենք, ինչպե՞ս արդիականացնենք բանակը, որո՞նք պետք է լինեն հիմա իշխանության առաջնահերթությունները։

– Առաջին հերթին պետք է կանգնել բանակի կողքը։ Մենք պետք է վերջին զինատեսակներից գնենք, բանակը կարճ ժամանակահատվածում վերազինենք, հզորացնենք, դարձնենք պրոֆեսիոնալ բանակ։ Մեր բանակը պետք է պրոֆեսիոնալ բանակ դառնա, մեզ պրոֆեսիոնալ սպաներ են պետք է, քանի որ մեզ բազում արհավիրքներ են սպասվում, որպեսզի կարողանանք դրանց տակից դուրս գալ։
Հետևաբար այսօրվա զանգվածը, որ դուրս է եկել փողոց, թող խելքները հավաքի գլուխները ու վերջ տա այս ամենին։ Այսօր թուրքը Սյունիքի, Սևանի, Երևանի մասին է խոսում ու դա իզուր չի ասում։ Վազգեն Մանուկյանը եթե այդքան հայրենասեր է, թող կանգնի ու հրաժարվի այս փողոցային խուլիգանություններից, բոլորը կանգնեն բանակի կողքին, օգնեն բանակին ոտքի կանգնել։ Մեզ քաղաքացիական պատերազմ պետք չէ։ Մեզ համախմբում է պետք, որպեսզի առաջիկայում մեր դեմ ծառացած խնդիրները բոլորս միասին հաղթահարենք։

 

Ավելին

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи