Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Մեզ որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ են պետք. «Նորք ինֆեկցիոն»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

Հասարակություն

«Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,

Ձեր և Ձեր կառավարության նկատմամբ ամենայն վստահություն և հավատ ունենալով` դիմում եմ Ձեզ, կարծելով, որ որոշ ֆունդամենտալ խնդիրների մասին պարզապես Ձեզ չեն իրազեկում:

Ես աշխատում եմ Նորք ԻԿՀ-ում 2014 թ-ից և վերջին մեկ ամսվա ընթացքում ընդունարանի պատասխանատուն եմ: Բոլոր բժիշկներս աշխատել ենք արտակարգ իրավիճակին բնորոշ աշխատանքային ռեժիմով և հիվանդանոցի յուրաքանչյուր մահճակալ փորձել ենք օգտագործել մաքսիմալ արդյունավետ` հասկանալով, որ տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցն ենք, իհարկե 06.06.2020-ից միացել է նաև այրվածքաբանության կենտրոնը` որոշ ծավալ իրեն վրա վերցնելով:

Արտակարգ իրավիճակը նման է պատերազմական իրավիճակին` ժամանակը սուղ է, որոշումները կայացվում են արագ և փոփոխվում են արագ` կախված իրավիճակից:

Փորձեմ ներկայացնել որոշ խնդիրներ`

1) Ընդունարան դիմած հիվանդների զգալի մասը արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Ինչ ենք անում մենք`

այդ հիվանդներին դիտարկում ենք որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունենք) ու 2 օր հետո, երբ ունենում ենք ՊՇՌ դրական պատասխան, փորձում ենք տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց, կարծես չգիտեինք, որ այդ հիվանդը դրական է: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին ենք դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19 դրական հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին մեր տնօրենին ենք դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության և ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:

Այնինչ, կարող էինք համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել: Իսկ ավելի վատ, եթե ՀՇ Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդի ՊՇՌ-ն լինում է բացասական: Քանզի այդ հիվանդին չգիտես ինչ անել, չէ որ անկախ բացասական պատասխանից գիտենք, որ այդ հիվանդը Covid 19 դրական է, եթե տիպիկ կովիդ թոքաբորբ ունի: Ինչ անենք այդ դեպքում, տեղափոխենք այլ հիվանդանոցի Covid 19 բացասական բաժանմունք, իմանալով որ անկախ պատասխանից ՊՇՌ-ի հիվանդը միևնույն է դրական է:

2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) հիվանդ և ըստ չափորոշիչների հիվանդն ինտենսիվ թերապիայի հիվանդ է, իսկ ԻԹ-ում էլ տեղ չկա ու այլ հիվանդանոցների ԻԹ-երում էլ տեղ չկա (այդ պահին զանգահարում ճշտում ենք), ինչ անենք, չընդունենք հիվանդին, թե ընդունենք թթվածնով հագեցած բաժանմունք (իհարկե եթե հիվանդը ծայրահեղ ծանր չէ) ու փորձենք ամեն ինչ անել այդ հիվանդի համար: Մինչև վերջին օրերն այդպես էլ արել ենք ու շատ-շատ հիվանդներ, եթե այդպես չանեինք գնալու էին տուն ու ծայրահեղ ծանր դառնային ու հետագա ելքը`...: Չէ պարզվում է , որ այդ բժիշկները սխալ են եղել, որ այդ հիվանդներին ընդունել են բաժանմունք` արձանագրելով, որ ԻԹ-ում տեղ չկա ու արել են ամեն ինչ` փրկելով շատ հիվանդների: Եվ այդպես են վարվել, քանզի արտակարգ իրավիճակ է, եթե ծանր հիվանդը պետք է գնա տուն ԻԹ-ում տեղ չլինելու պատճառով, ավելի լավ չէ գնա թթվածնով հագեցված բաժանմունք: Եթե այդպիսի 10 հիվանդներից 10 ը կմահանար տանը, բաժանմունքում գտնվելով` նրանց մեծ մասը կապաքինվի: Իսկ հիմա մենք այդպես պետք է չանենք, քանզի եթե 10-ից մեկն էլ լետալ ելք ունենա, մեղավորը կլինի բժիշկը, որ փորձել է ծանր հիվանդին փրկել: Իհարկե բոլոր բժիշկներն էլ կցանկանան և նույնիսկ կերազեին բաժանմունքներում ծանր հիվանդներին չպահել, բայց դրա համար պետք է ունենալ համապատասխան պահանջի ԻԹ-ի մահճակալային ֆոնդ և այդքան ռեանիմատոլոգներ, իսկ մենք ներկա պահին չունենք, համենայնդեպս մինչև այսօր: Այս պարագայում մեր բժիշկները գերջանքեր են գործադրել ու փորձել փրկել հիվանդներին, մեր քաղաքացիներին:

3) Ըստ վերջին հրամանի` տրված հունիսի 8-ին, բոլոր 38.5°C և ավելի ջերմող հիվանդները պետք է հոսպիտալացվեն (կետ 23 Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն): Իսկ մինչ այդ գործում էր ապրիլի 10-ի հրամանը, համաձայն որի` միայն >38.5°C 3 օրից ավելի մարմնի ջերմաստիճանի բարձրացումը չէր հանդիսանում մոնոչափորոշիչ և այդպիսի հիվանդների մեծ մասը կարող էր գտնվել ԱԱՊ-ի հսկողության տակ և հիվանդանոցային մահճակալները զբաղեցվում էին իսկապես հիվանդանոցային պայմաններում բուժօգնության կարիք ունեցող հիվանդներով: Վերջին օրերին մենք սկսել ենք աշխատել վերջին հրամանով և շատ միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներ պարզապես զրկվում են հոսպիտալացման հնարավորությունից: Իհարկե լավ կլիներ այդ հիվանդներին էլ հոսպիտալացնել, եթե կարծում ենք այդ հիվանդներով զբաղվելը ԱԱՊ-ի ուժերից վեր է, բայց միայն համապատասխան մահճակալային ֆոնդ ունենալուց հետո:

Հարգելի պարոն վարչապետ խնդիրները շատ են, սա միայն մի մասն է և չի ներառում բուժական մասը, որին չեմ անդրադառնա, քանզի ես միայն ընդունարանի պատասխանատուն եմ, բայց կարծում եմ բուժական մասում էլ խնդիրներ ունենք, օրինակ սարսափելի անկառավարելի անտիբիոտիկոթերապիա, որին ականատես եմ, երբ հիվանդները գալիս են ընդունարան արդեն իսկ շատ դեղորայք ստացած:

Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից, որ բժիշկն էլ իրեն բժիշկ զգա, որ պայքարի ու հասկանա, որ իրեն չեն խանգարում, այլ օգնում են առողջապահության պատկան մարմինները»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափով