Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Մեզ որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ են պետք. «Նորք ինֆեկցիոն»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

Socity

«Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,

Ձեր և Ձեր կառավարության նկատմամբ ամենայն վստահություն և հավատ ունենալով` դիմում եմ Ձեզ, կարծելով, որ որոշ ֆունդամենտալ խնդիրների մասին պարզապես Ձեզ չեն իրազեկում:

Ես աշխատում եմ Նորք ԻԿՀ-ում 2014 թ-ից և վերջին մեկ ամսվա ընթացքում ընդունարանի պատասխանատուն եմ: Բոլոր բժիշկներս աշխատել ենք արտակարգ իրավիճակին բնորոշ աշխատանքային ռեժիմով և հիվանդանոցի յուրաքանչյուր մահճակալ փորձել ենք օգտագործել մաքսիմալ արդյունավետ` հասկանալով, որ տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցն ենք, իհարկե 06.06.2020-ից միացել է նաև այրվածքաբանության կենտրոնը` որոշ ծավալ իրեն վրա վերցնելով:

Արտակարգ իրավիճակը նման է պատերազմական իրավիճակին` ժամանակը սուղ է, որոշումները կայացվում են արագ և փոփոխվում են արագ` կախված իրավիճակից:

Փորձեմ ներկայացնել որոշ խնդիրներ`

1) Ընդունարան դիմած հիվանդների զգալի մասը արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Ինչ ենք անում մենք`

այդ հիվանդներին դիտարկում ենք որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունենք) ու 2 օր հետո, երբ ունենում ենք ՊՇՌ դրական պատասխան, փորձում ենք տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց, կարծես չգիտեինք, որ այդ հիվանդը դրական է: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին ենք դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19 դրական հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին մեր տնօրենին ենք դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության և ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:

Այնինչ, կարող էինք համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել: Իսկ ավելի վատ, եթե ՀՇ Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդի ՊՇՌ-ն լինում է բացասական: Քանզի այդ հիվանդին չգիտես ինչ անել, չէ որ անկախ բացասական պատասխանից գիտենք, որ այդ հիվանդը Covid 19 դրական է, եթե տիպիկ կովիդ թոքաբորբ ունի: Ինչ անենք այդ դեպքում, տեղափոխենք այլ հիվանդանոցի Covid 19 բացասական բաժանմունք, իմանալով որ անկախ պատասխանից ՊՇՌ-ի հիվանդը միևնույն է դրական է:

2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) հիվանդ և ըստ չափորոշիչների հիվանդն ինտենսիվ թերապիայի հիվանդ է, իսկ ԻԹ-ում էլ տեղ չկա ու այլ հիվանդանոցների ԻԹ-երում էլ տեղ չկա (այդ պահին զանգահարում ճշտում ենք), ինչ անենք, չընդունենք հիվանդին, թե ընդունենք թթվածնով հագեցած բաժանմունք (իհարկե եթե հիվանդը ծայրահեղ ծանր չէ) ու փորձենք ամեն ինչ անել այդ հիվանդի համար: Մինչև վերջին օրերն այդպես էլ արել ենք ու շատ-շատ հիվանդներ, եթե այդպես չանեինք գնալու էին տուն ու ծայրահեղ ծանր դառնային ու հետագա ելքը`...: Չէ պարզվում է , որ այդ բժիշկները սխալ են եղել, որ այդ հիվանդներին ընդունել են բաժանմունք` արձանագրելով, որ ԻԹ-ում տեղ չկա ու արել են ամեն ինչ` փրկելով շատ հիվանդների: Եվ այդպես են վարվել, քանզի արտակարգ իրավիճակ է, եթե ծանր հիվանդը պետք է գնա տուն ԻԹ-ում տեղ չլինելու պատճառով, ավելի լավ չէ գնա թթվածնով հագեցված բաժանմունք: Եթե այդպիսի 10 հիվանդներից 10 ը կմահանար տանը, բաժանմունքում գտնվելով` նրանց մեծ մասը կապաքինվի: Իսկ հիմա մենք այդպես պետք է չանենք, քանզի եթե 10-ից մեկն էլ լետալ ելք ունենա, մեղավորը կլինի բժիշկը, որ փորձել է ծանր հիվանդին փրկել: Իհարկե բոլոր բժիշկներն էլ կցանկանան և նույնիսկ կերազեին բաժանմունքներում ծանր հիվանդներին չպահել, բայց դրա համար պետք է ունենալ համապատասխան պահանջի ԻԹ-ի մահճակալային ֆոնդ և այդքան ռեանիմատոլոգներ, իսկ մենք ներկա պահին չունենք, համենայնդեպս մինչև այսօր: Այս պարագայում մեր բժիշկները գերջանքեր են գործադրել ու փորձել փրկել հիվանդներին, մեր քաղաքացիներին:

3) Ըստ վերջին հրամանի` տրված հունիսի 8-ին, բոլոր 38.5°C և ավելի ջերմող հիվանդները պետք է հոսպիտալացվեն (կետ 23 Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն): Իսկ մինչ այդ գործում էր ապրիլի 10-ի հրամանը, համաձայն որի` միայն >38.5°C 3 օրից ավելի մարմնի ջերմաստիճանի բարձրացումը չէր հանդիսանում մոնոչափորոշիչ և այդպիսի հիվանդների մեծ մասը կարող էր գտնվել ԱԱՊ-ի հսկողության տակ և հիվանդանոցային մահճակալները զբաղեցվում էին իսկապես հիվանդանոցային պայմաններում բուժօգնության կարիք ունեցող հիվանդներով: Վերջին օրերին մենք սկսել ենք աշխատել վերջին հրամանով և շատ միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներ պարզապես զրկվում են հոսպիտալացման հնարավորությունից: Իհարկե լավ կլիներ այդ հիվանդներին էլ հոսպիտալացնել, եթե կարծում ենք այդ հիվանդներով զբաղվելը ԱԱՊ-ի ուժերից վեր է, բայց միայն համապատասխան մահճակալային ֆոնդ ունենալուց հետո:

Հարգելի պարոն վարչապետ խնդիրները շատ են, սա միայն մի մասն է և չի ներառում բուժական մասը, որին չեմ անդրադառնա, քանզի ես միայն ընդունարանի պատասխանատուն եմ, բայց կարծում եմ բուժական մասում էլ խնդիրներ ունենք, օրինակ սարսափելի անկառավարելի անտիբիոտիկոթերապիա, որին ականատես եմ, երբ հիվանդները գալիս են ընդունարան արդեն իսկ շատ դեղորայք ստացած:

Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից, որ բժիշկն էլ իրեն բժիշկ զգա, որ պայքարի ու հասկանա, որ իրեն չեն խանգարում, այլ օգնում են առողջապահության պատկան մարմինները»:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia