Հայերեն
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ 

«Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ». տղամարդը հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել տաքսու վարորդներին ու թալանել վերջիններիս

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ավետիս Շ.-ի գործի դատական քննությունը:


42-ամյա Ավետիս Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել 6 դրվագ ավազակային հարձակումների ու կողոպուտների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ 3 դրվագ, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 20-ի սահմաններում, Ավետիս Շ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է Արգամ Հ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը: Վաղարշյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտ Ավետիս Շ.-ն հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել մեքենայի վարորդին ՝ նպատակ ունենալով նրան հասցնել անգիտակից վիճակի, զրկել դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և հափշտակել մոտը եղած գումարներն ու գույքը: Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդի քունը տարել, նա ամբողջովին թուլացել է սուրճի հետ խմած դեղի ազդեցությամբ: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել՝ իբր վարորդին հանգստանալու հնարավորություն տալով: Նա նստել է վարորդի տեղը, վարորդը տեղափոխվել է մեքենայի հետնամաս, գիտակցությունը կորցրել է, իսկ Ավետիսը մեքենան վարել է ոչ թե իր մատնանշած գյուղ, այլ… Քանաքեռի գերեզմանատուն: Նա հափշտակել է մեքենայի սրահում գտնվող 5 հազար դրամ մետաղադրամը, 70 հազար և 5500 դրամ արժողության բջջային հեռախոսները: Իսկ երբ Ավետիսը ձեռքը մտցել է վարորդի տաբատի գրպանը՝ այնտեղ եղած 75 հազար դրամը հափշտակելու նպատակով, նրա ձեռքի հպումից վարորդը մեքենայի մեջ արթնացել է, լինելով ֆիզիկապես թուլացած վիճակում՝ փորձել է դիմադրել, բայց Ավետիս Շ.-ն սպառնացել է՝ ասելով. «Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ»: Հափշտակելով վարորդի գրպանում եղած գումարը՝ Ավետիս Շ.-ն փախել է: Արգամ Հ.-ին պատճառվել է ընդհանուրը՝ 155 հազար 500 դրամի գույքային վնաս: Վարորդը փոքր-ինչ սթափվելուց հետո մեքենան վարել, հասել է բենզալցակայանի մոտ և այլևս չի կարողացել մեքենան վարել, կանգնեցրել է ճամփեզրին: Նրան պատահաբար հայտնաբերել են այդ հատվածով երթևեկող նրա եղբայրները, տարել են տուն: Տուժողը տանը 7-8 ժամ քնել, մի կերպ ուշքի է եկել ու գնացել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 19-ին, ժամը 20-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Երևանի Մոսկովյան փողոցում նստել է Հովհաննես Դ.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Սևան քաղաք: Երթևեկության ընթացքում Երևանի Աճառյան փողոցում Ավետիսը հոգեմետ դեղամիջոցով սուրճ է հյուրասիրել վարորդին: Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, վարորդի քունը տարել է, նա թուլացել է: Ավետիսը, ըստ իր ծրագրի՝ առաջարկել է տեղերով փոխվել, վարորդի համաձայնությամբ նա նստել է մեքենայի ղեկին, իսկ վարորդը կորցրել է գիտակցությունը: Ավետիսը նրան տեղափոխել է Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի մոտ, հափշտակել է նրա մոտ եղած 5 հազար դրամը և 10 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ Հովհաննես Դ.-ին ընդհանուրը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիս Շ.-ն 2018 թվականի փետրվարի 10-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում նստել է Արամ Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է մեքենան վարել Երևան քաղաքով: Ճանապարհին ասել է՝ աղջիկ լինի, վերցնենք, տանենք հյուրանոց… Խորենացի փողոցում Ավետիսը տաքսու վարորդին հոգեմետ դեղամիջոցով կաթով սուրճ է հյուրասիրել, ինչի ազդեցությունից վարորդը քիչ անց գիտակցությունը կորցրել է: Ավետիս Շ.-ն անգիտակից վիճակում գտնվող վարորդից հափշտակել է 50 հազար դրամ և 4500 դրամ արժողության բջջային հեռախոսը՝ Արամ Ա.-ին ընդհանուրը՝ պատճառելով 54 հազար 500 դրամի գույքային վնաս: Այս վարորդը անգիտակից վիճակում մնացել է մեքենայի մեջ, որոշ ժամանակ անց փոքր-ինչ սթափվել, դուրս է եկել մեքենայից, օգնություն է խնդրել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններից, բայց չի հիշել, թե նրանց ինչ է ասել: Հետագայում 1-02 հաղորդման ժամանակ տեսել է Ավետիսին, անմիջապես ճանաչել է, վստահ է եղել, որ նա իրեն քնեցրել ու թալանել է… Տուժողը դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 17-ին Ավետիս Շ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ժամը 23-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի հետ Երևանի Թումանյան փողոցում նստել է Միսակ Կ.-ի կողմից վարած «Տոյոտա» մեքենան, պատվիրել է իրենց տանել Մարտունի քաղաք:

Հյուսիսային ավտոկայանի մոտ նա վարորդին «մածնաբրդոշ» է հյուրասիրել, իսկ Աբովյան քաղաքի ՃՈ անշարժ հենակետի մոտ գտնվող խանութի մոտակայքում վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: «Չայնիի» ոլորաններում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել: Նա նստել է մեքենայի ղեկին, վարորդը գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Երևանի Թբիլիսյան խճուղի և հափշտակել են վարորդի մոտ եղած 18 հազար դրամ գումարը, 73 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 9600 դրամ արժողությամբ ականջակալները՝ Միսակ Կ.-ին ընդհանուրը պատճառելով 100 հազար 600 դրամի գույքային վնաս: Այս վարորդը ուշքի է եկել հաջորդ առավոտյան մեքենայի հետնամասում: Հասկացել է, որ իրեն թալանել են: Պատահական տաքսի է կանգնեցրել, խնդրել է տանել Արշակունյաց պողոտա՝ իր մեքենան թողնելով այնտեղ, որտեղ կանգնած էր: Հետո վարորդը ուշքի է եկել շտապօգնության մեքենայում, նորից ուշագնաց է եղել և արթնացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ավետիս Շ.-ին հետագայում տեսել է հեռուստացույցով, ճանաչել է, որ իրեն թալանած ուղևորն է, դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում Ավետիս Շ.-ն նախնական համաձանությամբ գործով չպարզված անհայտ անձի հետ Երևանի Կողբացի-Պուշկին փողոցների խաչմերուկում նստել են Կամսար Է.-ի վարած «Օպել» մեքենան: Պատվիրել են իրենց տեղափոխել Մարտունի քաղաք:

«Շրջանայինի «Սաս» սուպերմարկետի մոտ մեքենան կանգնեցրել են, երեք հատ կաթով սուրճ է բերել Ավետիսը՝ մի տուփը՝ մի ձեռքում, երկու տուփը՝ մյուս: Առանձին բռնած տուփը տվել է վարորդին: Վերջինս սուրճ չէր սիրում, չի խմել, տուփը դրել է մեքենայի դռան մոտ: Ճանապարհին Ավետիսն անընդհատ պնդել է, որ վարորդը սուրճը խմի, իրեն «չարհամարհի»: Վարորդը մի քանի կում է արել՝ նկատելով, որ սուրճի տուփն արդեն բացված էր: «Չայնիի» ոլորաններում Ավետիսն իջել է մեքենայից՝ կարիքները հոգալու, հետո, վերադառնալով, առաջարկել է, որ վարորդը սուրճը խմի, որպեսզի դատարակ տուփերը դեն նետեն: Վարորդը «քաղաքավարությանը զոհ» գնալով՝ խմել-դատարկել է տուփը… Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի մոտակայքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսը նստել է վարորդի տեղը, վարորդը մեքենայում գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Դիլիջան, որտեղ ՃՈ տեսուչը մեքենան կանգնեցրել է, վարորդը ուշքի է եկել ու խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, թե վատ է զգում: Ոստիկանության մեքենայով նրան տեղափոխել են «Տավուշ» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո վարորդի ինքնազգացողությունը փոքր-ինչ լավացել է, նա նստել է իր մեքենան, համաձայնել է, որ մեքենան վարի Ավետիս Շ.-ն: Վերադարձել են Երևան: «Շանգրիլա» խաղատան մոտ վարորդը հայտնաբերել է, որ մեքենայի սրահից հափշտակվել է 17 հազար դրամ և 35 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը: Վարորդը պահանջել է, որ Ավետիսը մեքենան կանգնեցնի, իսկ երբ մեքենան կանգնել է, նա փորձել է օգնության կանչել որոշ հեռավորության վրա գտնվող ՃՈ աշխատակցին: Այդ ընթացքում Ավետիս Շ.-ն ու չպարզված անձը ոտքով դիմել են փախուստի: Կամսար Է.-ին ընդհանուրը՝ պատճառվել է 52 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Աշտարակում նստել է Մելքոն Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Նոյեմբերյան քաղաք: Ճանապարհին նա վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: Ապարանում՝ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, հոգեմետ դեղի ազդեցությամբ նա ընկել է կոմայի մեջ, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:Մինչև գիտակցությունը կորցնելը այս վարորդը հասցրել է զանգել ընկերոջը, ասել է, թե որտեղ է գտնվում, ընկերը հեռախոսով խոսել է նաև Ավետիսի հետ, պահանջել է, որ նա սպասի՝ շուտով մարդ կմոտենա: Բայց Ավետիս Շ.-ն մեքենայի սրահից հափշտակել է 85 հազար դրամ արժողությաբ բջջային հեռախոսը և հեռացել է: Վարորդը ուշքի է եկել Հանրապետական հիվանդանոցում: Իմացել է, որ շտապօգնության մեքենայով իրեն նախ տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այնտեղից՝ Հանրապետական հիվանդանոց: Նա գտնվել է կոմայի մեջ… Հետագայում համացանցում հոդված է տեսել՝ տղամարդու նկարով, ճանաչել է իր մեքենան նստած ու իրեն դեղով սուրճ հյուրասիրած ուղևորին…

Ըստ ձեռագրի՝ Ավետիս Շ.-ն վարորդներին սուրճ է հյուրասիրել՝ ճանապարհին խնդրելով կանգ առնել սուրճի ապարատների մոտ, ինքն է վճարել, սուրճը ապարատից վերցրել, բացել, խառնել ու հյուրասիրել: Իսկ երբ վարորդը հրաժարվել է սուրճը խմելուց, նա համոզել է՝ ասելով՝ խմենք, որ քուններս չտանի, կամ ասել է՝ խմի, ինձ մի արհամարհի… Որոշ վարորդներ բոլորովին չեն ցանկացել խմել ուղևորի հյուրասիրած սուրճը, բայց խմել են, որ… ուղևորին չնեղացնեն…

Դատարանում Ավետիս Շ.-ն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե ոչ մի հանցավոր արարք չի կատարել, տուժողներին՝ բացի Կամսար Է.-ից, ոչ մեկին չի ճանաչում, նրանք սուտ ու շինծու ցուցմունքներ են տվել: Տուժող Կամսարին էլ ինքը ոչ թե թալանել, այլ օգնել է, հիվանդանոց է տարել: Ինքը հոգեմետ դեղեր ստանում և ինքն էլ օգտագործում էր: Ոստիկանությունում իրեն դեղ են ներարկել ու ստիպել են ցուցմունքներ տալ դեղի ազդեցության տակ…

Դատարանը հաստատված է գնահատել Ավետիս Շ.-ին առաջադրված բոլոր մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Ավետիս Շ.-ի կողմից: Նախկինում նա երկու անգամ դատվել է, դատվածությունը մարված չէ:

Ավետիս Շ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված բոլոր արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 23-ից:

Ավետիս Շ.-ից հօգուտ տուժողների՝ կբռնագանձվեն տուժողների ներկայացրած քաղհայցի պահանջներին համապատասխան գումարներ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասների հատուցում:

 

Շարունակություն․․․․․

 

Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը