Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ». տղամարդը հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել տաքսու վարորդներին ու թալանել վերջիններիս

Right

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ավետիս Շ.-ի գործի դատական քննությունը:


42-ամյա Ավետիս Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել 6 դրվագ ավազակային հարձակումների ու կողոպուտների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ 3 դրվագ, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 20-ի սահմաններում, Ավետիս Շ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է Արգամ Հ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը: Վաղարշյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտ Ավետիս Շ.-ն հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել մեքենայի վարորդին ՝ նպատակ ունենալով նրան հասցնել անգիտակից վիճակի, զրկել դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և հափշտակել մոտը եղած գումարներն ու գույքը: Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդի քունը տարել, նա ամբողջովին թուլացել է սուրճի հետ խմած դեղի ազդեցությամբ: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել՝ իբր վարորդին հանգստանալու հնարավորություն տալով: Նա նստել է վարորդի տեղը, վարորդը տեղափոխվել է մեքենայի հետնամաս, գիտակցությունը կորցրել է, իսկ Ավետիսը մեքենան վարել է ոչ թե իր մատնանշած գյուղ, այլ… Քանաքեռի գերեզմանատուն: Նա հափշտակել է մեքենայի սրահում գտնվող 5 հազար դրամ մետաղադրամը, 70 հազար և 5500 դրամ արժողության բջջային հեռախոսները: Իսկ երբ Ավետիսը ձեռքը մտցել է վարորդի տաբատի գրպանը՝ այնտեղ եղած 75 հազար դրամը հափշտակելու նպատակով, նրա ձեռքի հպումից վարորդը մեքենայի մեջ արթնացել է, լինելով ֆիզիկապես թուլացած վիճակում՝ փորձել է դիմադրել, բայց Ավետիս Շ.-ն սպառնացել է՝ ասելով. «Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ»: Հափշտակելով վարորդի գրպանում եղած գումարը՝ Ավետիս Շ.-ն փախել է: Արգամ Հ.-ին պատճառվել է ընդհանուրը՝ 155 հազար 500 դրամի գույքային վնաս: Վարորդը փոքր-ինչ սթափվելուց հետո մեքենան վարել, հասել է բենզալցակայանի մոտ և այլևս չի կարողացել մեքենան վարել, կանգնեցրել է ճամփեզրին: Նրան պատահաբար հայտնաբերել են այդ հատվածով երթևեկող նրա եղբայրները, տարել են տուն: Տուժողը տանը 7-8 ժամ քնել, մի կերպ ուշքի է եկել ու գնացել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 19-ին, ժամը 20-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Երևանի Մոսկովյան փողոցում նստել է Հովհաննես Դ.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Սևան քաղաք: Երթևեկության ընթացքում Երևանի Աճառյան փողոցում Ավետիսը հոգեմետ դեղամիջոցով սուրճ է հյուրասիրել վարորդին: Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, վարորդի քունը տարել է, նա թուլացել է: Ավետիսը, ըստ իր ծրագրի՝ առաջարկել է տեղերով փոխվել, վարորդի համաձայնությամբ նա նստել է մեքենայի ղեկին, իսկ վարորդը կորցրել է գիտակցությունը: Ավետիսը նրան տեղափոխել է Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի մոտ, հափշտակել է նրա մոտ եղած 5 հազար դրամը և 10 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ Հովհաննես Դ.-ին ընդհանուրը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիս Շ.-ն 2018 թվականի փետրվարի 10-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում նստել է Արամ Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է մեքենան վարել Երևան քաղաքով: Ճանապարհին ասել է՝ աղջիկ լինի, վերցնենք, տանենք հյուրանոց… Խորենացի փողոցում Ավետիսը տաքսու վարորդին հոգեմետ դեղամիջոցով կաթով սուրճ է հյուրասիրել, ինչի ազդեցությունից վարորդը քիչ անց գիտակցությունը կորցրել է: Ավետիս Շ.-ն անգիտակից վիճակում գտնվող վարորդից հափշտակել է 50 հազար դրամ և 4500 դրամ արժողության բջջային հեռախոսը՝ Արամ Ա.-ին ընդհանուրը՝ պատճառելով 54 հազար 500 դրամի գույքային վնաս: Այս վարորդը անգիտակից վիճակում մնացել է մեքենայի մեջ, որոշ ժամանակ անց փոքր-ինչ սթափվել, դուրս է եկել մեքենայից, օգնություն է խնդրել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններից, բայց չի հիշել, թե նրանց ինչ է ասել: Հետագայում 1-02 հաղորդման ժամանակ տեսել է Ավետիսին, անմիջապես ճանաչել է, վստահ է եղել, որ նա իրեն քնեցրել ու թալանել է… Տուժողը դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 17-ին Ավետիս Շ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ժամը 23-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի հետ Երևանի Թումանյան փողոցում նստել է Միսակ Կ.-ի կողմից վարած «Տոյոտա» մեքենան, պատվիրել է իրենց տանել Մարտունի քաղաք:

Հյուսիսային ավտոկայանի մոտ նա վարորդին «մածնաբրդոշ» է հյուրասիրել, իսկ Աբովյան քաղաքի ՃՈ անշարժ հենակետի մոտ գտնվող խանութի մոտակայքում վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: «Չայնիի» ոլորաններում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել: Նա նստել է մեքենայի ղեկին, վարորդը գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Երևանի Թբիլիսյան խճուղի և հափշտակել են վարորդի մոտ եղած 18 հազար դրամ գումարը, 73 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 9600 դրամ արժողությամբ ականջակալները՝ Միսակ Կ.-ին ընդհանուրը պատճառելով 100 հազար 600 դրամի գույքային վնաս: Այս վարորդը ուշքի է եկել հաջորդ առավոտյան մեքենայի հետնամասում: Հասկացել է, որ իրեն թալանել են: Պատահական տաքսի է կանգնեցրել, խնդրել է տանել Արշակունյաց պողոտա՝ իր մեքենան թողնելով այնտեղ, որտեղ կանգնած էր: Հետո վարորդը ուշքի է եկել շտապօգնության մեքենայում, նորից ուշագնաց է եղել և արթնացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ավետիս Շ.-ին հետագայում տեսել է հեռուստացույցով, ճանաչել է, որ իրեն թալանած ուղևորն է, դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում Ավետիս Շ.-ն նախնական համաձանությամբ գործով չպարզված անհայտ անձի հետ Երևանի Կողբացի-Պուշկին փողոցների խաչմերուկում նստել են Կամսար Է.-ի վարած «Օպել» մեքենան: Պատվիրել են իրենց տեղափոխել Մարտունի քաղաք:

«Շրջանայինի «Սաս» սուպերմարկետի մոտ մեքենան կանգնեցրել են, երեք հատ կաթով սուրճ է բերել Ավետիսը՝ մի տուփը՝ մի ձեռքում, երկու տուփը՝ մյուս: Առանձին բռնած տուփը տվել է վարորդին: Վերջինս սուրճ չէր սիրում, չի խմել, տուփը դրել է մեքենայի դռան մոտ: Ճանապարհին Ավետիսն անընդհատ պնդել է, որ վարորդը սուրճը խմի, իրեն «չարհամարհի»: Վարորդը մի քանի կում է արել՝ նկատելով, որ սուրճի տուփն արդեն բացված էր: «Չայնիի» ոլորաններում Ավետիսն իջել է մեքենայից՝ կարիքները հոգալու, հետո, վերադառնալով, առաջարկել է, որ վարորդը սուրճը խմի, որպեսզի դատարակ տուփերը դեն նետեն: Վարորդը «քաղաքավարությանը զոհ» գնալով՝ խմել-դատարկել է տուփը… Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի մոտակայքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսը նստել է վարորդի տեղը, վարորդը մեքենայում գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Դիլիջան, որտեղ ՃՈ տեսուչը մեքենան կանգնեցրել է, վարորդը ուշքի է եկել ու խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, թե վատ է զգում: Ոստիկանության մեքենայով նրան տեղափոխել են «Տավուշ» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո վարորդի ինքնազգացողությունը փոքր-ինչ լավացել է, նա նստել է իր մեքենան, համաձայնել է, որ մեքենան վարի Ավետիս Շ.-ն: Վերադարձել են Երևան: «Շանգրիլա» խաղատան մոտ վարորդը հայտնաբերել է, որ մեքենայի սրահից հափշտակվել է 17 հազար դրամ և 35 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը: Վարորդը պահանջել է, որ Ավետիսը մեքենան կանգնեցնի, իսկ երբ մեքենան կանգնել է, նա փորձել է օգնության կանչել որոշ հեռավորության վրա գտնվող ՃՈ աշխատակցին: Այդ ընթացքում Ավետիս Շ.-ն ու չպարզված անձը ոտքով դիմել են փախուստի: Կամսար Է.-ին ընդհանուրը՝ պատճառվել է 52 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Աշտարակում նստել է Մելքոն Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Նոյեմբերյան քաղաք: Ճանապարհին նա վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: Ապարանում՝ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, հոգեմետ դեղի ազդեցությամբ նա ընկել է կոմայի մեջ, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:Մինչև գիտակցությունը կորցնելը այս վարորդը հասցրել է զանգել ընկերոջը, ասել է, թե որտեղ է գտնվում, ընկերը հեռախոսով խոսել է նաև Ավետիսի հետ, պահանջել է, որ նա սպասի՝ շուտով մարդ կմոտենա: Բայց Ավետիս Շ.-ն մեքենայի սրահից հափշտակել է 85 հազար դրամ արժողությաբ բջջային հեռախոսը և հեռացել է: Վարորդը ուշքի է եկել Հանրապետական հիվանդանոցում: Իմացել է, որ շտապօգնության մեքենայով իրեն նախ տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այնտեղից՝ Հանրապետական հիվանդանոց: Նա գտնվել է կոմայի մեջ… Հետագայում համացանցում հոդված է տեսել՝ տղամարդու նկարով, ճանաչել է իր մեքենան նստած ու իրեն դեղով սուրճ հյուրասիրած ուղևորին…

Ըստ ձեռագրի՝ Ավետիս Շ.-ն վարորդներին սուրճ է հյուրասիրել՝ ճանապարհին խնդրելով կանգ առնել սուրճի ապարատների մոտ, ինքն է վճարել, սուրճը ապարատից վերցրել, բացել, խառնել ու հյուրասիրել: Իսկ երբ վարորդը հրաժարվել է սուրճը խմելուց, նա համոզել է՝ ասելով՝ խմենք, որ քուններս չտանի, կամ ասել է՝ խմի, ինձ մի արհամարհի… Որոշ վարորդներ բոլորովին չեն ցանկացել խմել ուղևորի հյուրասիրած սուրճը, բայց խմել են, որ… ուղևորին չնեղացնեն…

Դատարանում Ավետիս Շ.-ն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե ոչ մի հանցավոր արարք չի կատարել, տուժողներին՝ բացի Կամսար Է.-ից, ոչ մեկին չի ճանաչում, նրանք սուտ ու շինծու ցուցմունքներ են տվել: Տուժող Կամսարին էլ ինքը ոչ թե թալանել, այլ օգնել է, հիվանդանոց է տարել: Ինքը հոգեմետ դեղեր ստանում և ինքն էլ օգտագործում էր: Ոստիկանությունում իրեն դեղ են ներարկել ու ստիպել են ցուցմունքներ տալ դեղի ազդեցության տակ…

Դատարանը հաստատված է գնահատել Ավետիս Շ.-ին առաջադրված բոլոր մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Ավետիս Շ.-ի կողմից: Նախկինում նա երկու անգամ դատվել է, դատվածությունը մարված չէ:

Ավետիս Շ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված բոլոր արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 23-ից:

Ավետիս Շ.-ից հօգուտ տուժողների՝ կբռնագանձվեն տուժողների ներկայացրած քաղհայցի պահանջներին համապատասխան գումարներ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասների հատուցում:

 

Շարունակություն․․․․․

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project