Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները

Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը չի կարողանում մարսել նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բացահայտումը, ըստ որի՝ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել։ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն օրերս հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել։ Իր հայտարարությունը նա հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Դրանից հետո մի շարք առաջատար լրատվամիջոցներ հետաքննություն են իրականացրել և պարզել, որ ամռանը Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը նոր դիրք է կառուցել, որի մի հատվածը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Պաշտպանության նախարարությունը փորձում է հերքել հրապարակված տեղեկությունները։

Արման Թաթոյանը, անդրադառնալով իր բացահայտումների շուրջ ծավալվող քննարկումներին և իշխանության արձագանքին, հրապարակային գրառմամբ նշել է.

«Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները։ Պատկերացնո՞ւմ եք՝ ասում են դուք իրավունք չունեք լուսաբանելու անվտանգային թեմաներով պաշտոնական լրահոսից բացի փաստերով ներկայացվող այլ մոտեցումները։ Այս մոտեցման համար հիմք են դարձել իմ բացահայտումները, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում ու Ջերմուկում ռազմական առաջխաղացում ու ամրացում է արել մեր տարածքում։ Ազատ մամուլը, քննադատական լրագրությունը և հաշվետու իշխանությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են պետությունը։

Ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում են, այլ լրացնում են իրար։ Ոչ թե կա՛մ, կա՛մ, այլ և՛, և՛․ և՛ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն։ Իսկ երբ իշխանությունը սկսում է վախենալ լրագրողներից և փորձում է օրենքով լռեցնել նրանց, դա նշանակում է, որ իրականում վախենում է սեփական ժողովրդից։ Սա է այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անել․ տանել ադրբեջանական կարգեր ու զբաղվել միայն կեղծ քարոզչությամբ։ Ժողովրդավարական պետությունում անկախ լրատվամիջոցները իշխանության չորրորդ ճյուղն են, որոնք ապահովում են հասարակության վերահսկողությունը իշխանության նկատմամբ։ Այնտեղ, որտեղ փորձում են լռեցնել լրագրողներին, ավարտվում է ժողովրդավարությունը։ Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից»։

Այդուհանդերձ, ինչպես հաճախ տեղի է ունեցել գործող իշխանության օրոք, պաշտոնական հերքումները լայն հասարակության շրջանում համոզիչ չեն ընկալվում։ Հասարակական և քաղաքական շրջանակներում պարբերաբար հիշեցվում են այն դեպքերը, երբ սկզբում հնչել են հերքումներ, իսկ որոշ ժամանակ անց հաստատվել են հրապարակված փաստերը։ Այս ֆոնին Արման Թաթոյանի և լրատվամիջոցների կողմից ներկայացված բացահայտումները շարունակում են մնալ քաղաքական և հանրային քննարկումների կենտրոնում՝ առաջացնելով նոր հարցեր սահմանային անվտանգության և իշխանությունների պատասխանատվության վերաբերյալ։

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»