Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Ազատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը

Քաղաքականություն

Ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության միասնության հանրահավաքը, որը մեկնարկեց տերունական աղոթքով։ Հավաքը դարձավ ոչ միայն քաղաքական ուժի համախմբման ցուցադրություն, այլև ծրագրային ուղերձների հրապարակում՝ ուղղված առաջիկա ընտրություններին ընդառաջ։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ երկիրը կարող է անցնել զարգացման և իրական ներդրումների ներհոսքի ճանապարհով, կամ մնալ լճացման մեջ։ «Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից»,– նշել է նա՝ շեշտելով տնտեսական վերափոխման առաջնահերթությունը։

Նարեկ Կարապետյանը հստակ ձևակերպեց քաղաքական ընտրության առանցքը՝ «Ընտրությունը մեկն է՝ փոփոխությո՞ւն Սամվել Կարապետյանի հետ, թե՞ լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վախ հարևաններից՝ Փաշինյանի հետ: Ո՞րն է մեր ընտրությունը. ընտրությունը պարզ է՝ ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը: Փոփոխությունը մեր պատմության այս ընթացքում կարող է բերել միայն մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը: Հավատացե՛ք և եղե՛ք Սամվել Կարապետյանի ընկերը Հայաստանում փոփոխություն բերելու պատմական գործում»։

Նրա խոսքով՝ ծրագրի առանցքում սոցիալ-տնտեսական զարգացման հստակ նպատակներ են՝ «Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է եւ լավ է ապրելու։ Մեր երկիրն ունենալու է 300 հազար նոր աշխատատեղեր, որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում , IT կենտրոններում։ Մեր ընկերները վերադառնալու են եւ աշխատեն Հայաստանում։ Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, որը շեշտեց իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորությունը։ «Օրենքի, արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է, օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը՝ գերակայի բոլոր դեպքերում»,– նշել է նա՝ ընդգծելով դատաիրավական համակարգի անկախության անհրաժեշտությունը։

Վարդևանյանի խոսքով՝ «Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն»։ Նա նաև անդրադարձել է արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ ընդգծելով հավասարակշռված և պրոֆեսիոնալ դիվանագիտության անհրաժեշտությունը։ «Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ և ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ մեր Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, չէ՞, որ գերտերությունների խարդավանքների պայմաններում տարածաշրջանում մենք մեզ անվտանգ չենք զգա։ Մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ։ Մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ։ Մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ, բոլոր մայրաքաղաքների հետ՝ արժանապատվորեն, պրոֆեսիոնալ, խելացի և միայն Հայաստանի շահերից ելնելով։ Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է»,– ասել է նա։

Հանրահավաքի ավարտից հետո կուսակցության անդամներն ու աջակիցները երթ իրականացրեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Տարբեր գնահատականներով՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 հազար մարդ։

Տեղի ունեցածը վկայում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է ձևավորել համախմբված քաղաքական օրակարգ և ներկայացնել իրեն որպես փոփոխության հիմնական հավակնորդ։ Իսկ գործող իշխանության արձագանքներն ու ներքաղաքական դաշտում արձանագրվող զարգացումները ցույց են տալիս, որ այս հանրահավաքը դարձել է ընտրական պայքարի կարևոր հանգրվան։

Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվան