Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Մարսի «գաղութացում». Ինչո՞ւ է մարդկությունն ուզում Մարս թռչել, եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն այնտեղ

Socity

Մարդկությունն այսօր կանգնած է մի շարք լրջագույն մարտահրավերների առջեւ. գլոբալ ջերմացումը, օդի աղտոտումը եւ բնապահպանական այլ խնդիրները, ինչպես նաեւ պաշարների անբավարարությունը՝ բնակչության անընդհատ աճի համատեքստում, արդեն շատ շուտով կարող են զգալիորեն վատացնել մեր մոլորակի կենսապայմանները։ Գիտնականների գնահատմամբ՝ այս ամենը տեղի կունենա շատ ավելի վաղ, քան կարող ենք պատկերացնել. ընդամենը մի քանի տարի հետո Երկրի վրա ապրելը շատ ավելի կդժվարանա, քան այսօր։ Իսկ մի քանի հարյուր տարի հետո առհասարակ անհնար կդառնա։

Ինչպես կարծում է հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը, արեգակնային համակարգի հետազոտությունը եւ մերձակա մոլորակների ու արբանյակների հնարավորությունների օգտագործումը կարող են դառնալ ոչ միայն երկրաբնակների այսօրվա բազմաթիվ խնդիրների լուծման, այլեւ նրանց կենսակայունության եւ էքսպանսիայի ապահովման բանալին։

Առաջին արտերկրային գիտական լաբորատորիաների ստեղծման, իսկ հետագայում՝ նաեւ մարդկանց «գաղութների» հիմնման համար ամենից հարմարը Մարս մոլորակն է։

Ինչո՞ւ հենց Մարսը

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Իսրայելյանը նշեց, որ Լուսինը վերոնշյալ նպատակների համար հարմար չէ։ Նրա վրա մթնոլորտ չկա, եւ մթնոլորտի «ստեղծումն» այնտեղ այսօրվա դրությամբ հնարավոր չի թվում։ Ավելին, Լուսնի վրա 150-200 աստիճան ցուրտ է, եւ առայժմ անհնար է այն տաքացնել մինչեւ ընդունելի ջերմաստիճաններ։ Ուստի, Լուսնի վրա, անհրաժեշտության դեպքում, կարելի է ստեղծել ոչ մեծ աշխատանքային կայան, բայց «գաղութների» եւ ապագա քաղաքների համար Երկրի արբանյակը պիտանի չէ։

Վեներան նույնպես հարմար չէ այդ նպատակների համար, քանի որ երկրաբնակների համար այն բավական շոգ մոլորակ է, այնտեղ մոտ +500 աստիճան է։

Ինչ վերաբերում է Յուպիտերին, մենք առայժմ չգիտենք՝ արդյո՞ք այն պինդ մակերես ունի, թե՞ լիովին գազային մոլորակ է։ Նրա ձգողականության ուժը մի քանի հարյուր անգամ գերազանցում է երկրային ձգողականությանը, եւ այս ամենը Յուպիտեր մոլորակը մեզ համար դարձնում է անհասանելի, համենայն դեպս՝ առաջիկա տարիներին։

Յուպիտերի արբանյակներն, իհարկե, կարող են երկրաբնակների համար մեծ հետաքրքրություն ներկայացնել՝ որպես բնական պաշարների պոտենցիալ աղբյուրներ։ Օգտակար հանածոների եւ այլ պաշարների աղբյուր կարող են դառնալ նաեւ մերձակա աստղակերպերը։ Գիտնականը չի բացառում, որ ոչ հեռավոր ապագայում աստղակերպեր թռչելը եւ այնտեղից պաշարներ բերելը կարող է անգամ ավելի էժան լինել, քան այդ պաշարները Երկրի ընդերքից արդյունահանելը։

Առայժմ բավական վաղ է բնակություն հաստատելու՝ «գաղութացման» համար ավելի հեռավոր մոլորակներ դիտարկելը։ Ուստի, ներկա պահին Մարսը մնում է լավագույն տարբերակը. այն այնքան էլ տաք չէ, բայց եւ շատ սառն էլ չէ։ Մինչեւ անհրաժեշտ ջերմաստիճանի այն տաքացնելը միանգամայն լուծելի խնդիր է։ Իհարկե, այն չափերով փոքր է Երկրից, եւ ձգողականության դաշտն էլ մոտ երկու անգամ թույլ է։ Դա որոշ խնդիրներ կստեղծի, բայց գիտությունը, ամենայն հավանականությամբ, կարող է լուծել դրանք։

Մարսի «գաղութացումը» այն հիմնական թեմաներից է, որոնք քննարկվելու են STARMUS միջազգային գիտական փառատոնի ընթացքում, որն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում, սեպտեմբերի 5-11-ին։ Փառատոնին կմասնակցեն Նոբելյան 8 մրցանակակիրներ, այդ թվում՝ կենսաքիմիկոս Թիմ Հանթը, աստղակենսաբան DJ Brisbane-ը, աստղագնաց Քրիս Հեթֆիլդը եւ շատ ուրիշներ։ Ներկա կլինեն նաեւ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը, երաժիշտ Ռիք Ուեյքմանը, Sons of Apollo ռոք խումբը։

Փառատոնի ընթացքում զեկույց կկարդա նաեւ NASA-ի JPL (Jet Propulsion Laboratory)-ից՝ Բեթանի Հելեմանը, որը զբաղվում է դեպի Մարս ներկա եւ ապագա առաքելություններով։

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծել Մարսի «գաղութացման» համար

Մարս թռչելը խնդիր չէ։ SpaceX ընկերությունը, օրինակ, խոստանում է մարդկանց Մարս տանել արդեն առաջիկա 10 տարիներին եւ, հաշվի առնելով ընկերության հաջողությունները, խոստման կատարման (անգամ ժամկետից շուտ) հարցումկասկածել չարժե։

Բայց պարզապես Մարսի վրա հայտնվելը բավական չէ։ Ինչպես նշեց աստղաֆիզիկոս Իսրայելյանը, սկզբում անհրաժեշտ կլինի մոլորակի վրա ստեղծել ոչ մեծ լաբորատորիաներ, որոնցում 5-10 գիտնականկկարողանա ապրել եւ աշխատել երկար տարիներ։ Ապագայում այդ լաբորատորիաները կավելանան, իսկ հետագայում մոլորակի վրա կարելի կլինի մարդկանց ամբողջական գաղութներ հիմնել։

Բայց որպեսզի այս ամենը հնարավոր դառնա, գիտնականները պետք է լուծեն մի շարք հարցեր եւ խնդիրներ, այդ թվում.

Ինչպե՞ս թթվածին սինթեզել մոլորակի վրա։ Չէ՞ որ անգամ ոչ մեծ լաբորատորիայի համար հսկայական քանակությամբ թթվածին է պետք, որն անհնար կլինի Մարս տանել Երկրից։

Ինչպե՞ս լուծել ջրի հարցը։

•Ինչպե՞ս անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել՝ Մարսը տաքացնելով։

•Ինչպե՞ս հարմարեցնել մարդու մարմինը ավելի ցածր ձգողականությամբ մոլորակի վրա ապրելու համար։

Առաքելությունը՝ տաքացնել Մարսը

Ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, մի ժամանակ Մարսն ավելի տաք մոլորակ է եղել եւ ունեցել է ավելի խիտ մթնոլորտ։ Այնտեղ անգամ եղել է, այսպես կոչված, ջերմոցային էֆեկտ, որի պատճառով Երկրի վրա այժմ տեղի է ունենում գլոբալ տաքացում։ Բայց սեյսմիկ եւ հրաբխային ակտիվության դադարեցման պատճառով Մարսն սկսել է սառչել։

«Ներքեւից, հողի տակից մենք ավելի շատ ջերմություն ենք ստանում, քան արեւից, բայց քչերը գիտեն այդ մասին։ Շատ մարդիկ չեն պատկերացնում, թե որքան կարեւոր է մոլորակի համար սեյսմիկ ակտիվությունը՝ առանց դրա կյանքը կմարի։ Եթե Երկրի վրա այլեւս հրաբուխներ եւ երկրաշարժեր չլինեն, մեր քաղաքակրթությունը կմահանա։

Մի ժամանակ Մարսը նույնպես սեյսմիկ եւ հրաբխային ակտիվություն է ունեցել, այսօր էլ կարելի է հրաբուխներ տեսնել մոլորակի մակերեսին։ Մի ժամանակ այնտեղ շատ խիտմթնոլորտ է եղել՝ ածխաթթու գազով, բայց մոտ մեկ միլիարդ տարի առաջ հրաբխային ակտիվությունը մարել է, եւ մթնոլորտն սկսել է ցրվել, քանի որ ձգողականության դաշտը Մարսի վրա մոտ 2 անգամ ավելի թույլ է, քան Երկրի վրա։ Այժմ Մարսի վրա շատ հազվադեպ մթնոլորտ է, իսկ մոլորակն ինքը սառել է»,- նշեց գիտնականը։

Մարսի ներքին սեյսմիկ ակտիվությունը, մասնագետի խոսքով, արդեն չի վերականգնվի, քանի որ ռադիոակտիվ նյութերի ներքին պաշարները, որոնք մոլորակի ընդերքում ապահովում էին այդ ակտիվությունը, արդեն սպառվել են։

Ուստի, մոլորակը պետք է տաքացնել այլ միջոցներով։

Այժմ ցերեկը Մարսի հասարակածային գոտում մոտ +15 աստիճան է, իսկ գիշերը ջերմաստիճանը հասնում է մինչեւ -70-ի։ Մոլորակի հյուսիսում եւ հարավում ավելի ցուրտ է։

Գիտնականների կարծիքով, եթե ամբողջ մոլորակի ջերմաստիճանը թեկուզ 5 աստիճանով բարձրացվի, դա կհանգեցնի անդառնալի գործընթացների, որոնք անհրաժեշտ են մոլորակի հաջող տերրաձեւավորման (մարդկանց եւ կենդանիների համար բարենպաստ միջավայրի ստեղծում) համար։ Ճիշտ է, ջերմաստիճանը այդ նույն 5 աստիճանով բարձրացնելու համար կպահանջվի մոտ 100 տարի, ինչը, գիտնականների կարծիքով, իրականում այնքան էլ երկար չէ։

Ջերմաստիճանի բարձրացման կարելի է հասնել, օրինակ, մթնոլորտում որոշակի գազերի, մասնավորապես ածխաթթու գազի եւ մեթանի քանակի ավելացմամբ: Ածխաթթու գազը կօգնի մոլորակի մակերեսին մոտ ջերմային էներգիայի պահպանման հարցում։ Բացի դրանից, մոլորակի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ բեւեռներում այս գազի սառեցված հանքաշերտերի հալման հետեւանքով մթնոլորտ կընկնի ավելի շատ CO2 գազ, եւ դա կուժեղացնի ջերմոցային էֆեկտը։

Երկրի վրա, Գարիկ Իսրայելյանի խոսքով, հիմա մոտավորապես նույն բանն է տեղի ունենում՝ մոլորակի վրա ջերմաստիճանը բարձրանում է ջերմոցային էֆեկտի պատճառով։ Սակայն այստեղ դա անվերահսկելիորեն է տեղի ունենում եւ ի հեճուկս այս գործընթացը գոնե դանդաղեցնելու ջանքերի` ածխաթթու գազի եւ մեթանի քանակը մթնոլորտում նվազեցնելու միջոցով: Սակայն եթե գիտնականները սովորեն կառավարել այս գործընթացները, նրանք կկարողանան այնպես անել, որ ապագայում Մարսի վրա չծագեն բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան Երկրի վրա։

Տաքացրեցինք մոլորակը, իսկ հետո՞

Հաջորդ քայլը Մարսի վրա բույսեր աճեցնելն է: Ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, սա այնքան էլ բարդ խնդիր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Օրգանական կյանքը, մասնագետի կարծիքով, շատ ագրեսիվ է եւ հարմարվում է նույնիսկ ամենադժվար պայմաններին։ Երկրի վրա, նույնիսկ հենց հրաբուխների վրա, որտեղ օդի ջերմաստիճանը շատ բարձր է, ճնշումը ցածր է եւ ածխաթթու գազը շատ է, բուսականություն կա:

Ուստի բույսերը, ինչպես ակնկալում են գիտնականները, կկարողանան հարմարվել նաեւ Մարսի կյանքին։ Առավել եւս, որ այսօր գիտնականների տրամադրության տակ կա նաեւ գենետիկական ինժեներիան, որը կօգնի ստեղծել այնպիսի բույսեր, որոնք ավելի հեշտ կհարմարվեն այնտեղի պայմաններին եւ կսկսեն թթվածին արտադրել։

Մի փոքր ավելի բարդ խնդիր է մակերեւութային ձգողականությունը, որը Մարսի վրա կազմում է երկրայինի միայն 38 տոկոսը: Այնտեղ մարդը շատ ավելի քիչ կկշռի, քան Երկրի վրա, եւ դեռեւս հայտնի չէ, թե դա ինչպես կազդի նրա առողջության վրա, եթե նա այնտեղ ապրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ նրա մոտ այդքան ցածր ձգողականության պայմաններում անկշռելիության հետ կապված խնդիրներ առաջանան: Սա դեռ պետք է պարզել:

Եթե իսկապես խնդիրներ լինեն, ապա դրանք լուծելու համար, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի դիմել նույն գենետիկական ինժեներիային։ Օրինակ, հնարավոր կլինի գենետիկորեն փոխել ապագա մարսեցիների ոսկրային խտությունը՝ նրանց մարմիններն ավելի ցածր ձգողականության պայմաններում կյանքին հարմարեցնելու համար:

Իսկ արժե՞ արդյոք մեզ փրկել

Շատ գիտնականներ վստահ են, որ Երկրի վրա կլիմայի փոփոխությունն այլեւս հնարավոր չէ դադարեցնել, եւ մոլորակի վիճակը միայն կվատթարանա։ Գլոբալ տաքացման հետեւանքով օվկիանոսների մակարդակը կբարձրանա, ինչը կհանգեցնի շղթայական ռեակցիաների, որոնք կազդեն ողջ մոլորակի եւ նրա բոլոր բնակիչների վրա՝ տեղումների փոփոխությունները, անապատների ընդլայնումը, եղանակային էքստրեմալ երեւույթները կհանգեցնեն բերքի հետ կապված խնդիրների՝ դրանից բխող բոլոր դժվարություններով եւ, ի վերջո, ավելի աղետալի հետեւանքներով: Ոչ հեռավոր ապագայում, եթե ոչինչ չձեռնարկվի, մոլորակը կարող է ընդհանրապես պիտանի չլինել կյանքի համար։

Ե՞րբ պետք է սպասել այս բոլոր խնդիրներին: Ոչ, բոլորովին էլ ոչ մի քանի հազար կամ նույնիսկ մի քանի հարյուր տարի հետո, այլ ընդամենը 50 տարի հետո։ Արդեն 50 տարի հետո, ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, Երկրի կլիմայի հետ կապված իրավիճակը, ըստ գիտնականների, կսկսի աղետալի փոխվել։

Հիմնական խնդիրն այն է, որ շատ գիտնականների կարծիքով՝ արդեն շատ ուշ է ինչ-որ բան անել Երկիրը փրկելու համար՝ արդեն սկսվել են մեր մոլորակի էկոհամակարգերում եւ կլիմայական համակարգում անդառնալի փոփոխությունների տանող գործընթացները։ Այդ իսկ պատճառով շատ գիտնականներ մարդկության փրկությունը տեսնում են այլ մոլորակների, առաջին հերթին Մարսի վրա վերաբնակեցման մեջ։

Մեկ այլ հարց է՝ իսկ արժե՞ արդյոք փրկել մարդկությանը:

Հենց մարդկային գործունեությունն է դարձել գլոբալ տաքացման եւ դրանից բխող բոլոր խնդիրների հիմնական պատճառը։ Բայց մարդկությունը, կարծես, դեռ դա չի գիտակցում, ինչպես նաեւ չի գիտակցում այն խնդիրների մասշտաբները, որոնց առջեւ այսօր արդեն կանգնած է։ Ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, ժամանակակից մարդիկ, ավաղ, զարգացածության եւ գիտակցության մակարդակով հեռու չեն քարե դարի իրենց նախնիներից։ Ինչպես հեռավոր անցյալում, այսօր էլ մարդիկ հսկայական ռեսուրսներ են ծախսում զենքի նոր տեսակներ մշակելու համար եւ մարտնչում են իրար դեմ՝ ոչ միայն չփորձելով ուշադրություն դարձնել, թե ինչն է իսկապես ուշադրության արժանի, այլեւ վատթարացնելով իրավիճակը իրենց գործունեությամբ։

Այսպիսով, արժե՞ արդյոք մարդկությանը տեղափոխել այլ մոլորակներ՝ ապահովելով նրա գոյատեւումըև էքսպանսիան։

«Շատերն ասում են, որ մարդկությունն արժանի չէ փրկվելու։ Ես այս մասին հստակ կարծիք չունեմ։ Երբ լավ տրամադրություն եմ ունենում, մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, արժանի ենք հնարավորություն ունենալու: Բայց հետո, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում շուրջը, սկսում եմ մտածել, որ ոչ, կարծես մենք դեռ արժանի չենք նման հնարավորության»,- խոստովանեց աստղաֆիզիկոսը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank