Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական պարբերականին

Politics

Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպանական ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է։ Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Ռուբեն Վարդանյանն այս մասին ասել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականին։

Ֆրանսիական թերթը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին։ Լրագրող Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Վերջինս նշել է, թե վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։

«Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին, ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։

Ոսկու հանքը, որին վերաբերում է խոսքը Կաշենի հանքավայրն է, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մնացած տարածքի մի մասում։ Հենց այս հանքավայրի նկատմամբ է Ադրբեջանի հիմնական ախորժակը, ուստի և բնապահպանական կեղծ ակցիաներով փորձում են հայկական կողմին ստիպել հրաժարվել նաև այդ հանքավայրից։ Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց կեղծիքներն առանձնապես լուրջ չեն ընկալվում այլևս միջազգային հանրության կողմից, հարկ է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանին հաջողվել է ոչ միայն իրավիճակը վերահսկողության տակ պահել Արցախում, այլ նաև լրջորեն աշխատել միջազգային կառույցների, ԶԼՄ–ների հետ։

Վերջին օրերի ընթացքում պետնախարարը մի ամբողջ շարք հարցազրույցներ է տվել հեղինակավոր պարբերականների։ Արցախի մասին այս օրերին ավելի շատ են խոսում, քան անգամ 44- օրյա պատերազմի ժամանակ, ինչը, իհարկե, օբյեկտիվ է, սակայն պայմանավորված է նաև հենց պետնախարարի անձով, որևէ այլ ներկայացուցչի պարագայում անհամեմատ ավելի բարդ կլիներ հարցին այսպիսի սրություն և լրջություն հաղորդելը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը միտումնավոր սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանին ճնշում են Միութենական պետության անդամակցելու հարցով։

Նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ մեղադրանքների սլաքն ուղղելով Ռուսաստանի ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ստիպված անդրադարձել և հայտարարել է, թե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները կապված Հայաստանին Միութենական պետության հարցով ճնշելու հետ սադրիչ են։

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ, դրանք չեն համապատասխանում իրականությանը, ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացվել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։

Իհարկե անհնար է կարծել, թե անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություններ կարող էր անել առանց իր վերադասի անմիջական ցուցումների։ Նրա վերադասն էլ երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երկրների ղեկավարների՝ թանգարանում այցից հետո, առանձնազրույցի սկզբում մինչ Վլադիմիր Պուտինն անդրադառնում էր տնտեսական ոլորտի իրավիճակի դրական զարգացումներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է։

Ըստ Փաշինյանի սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ «Եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը պիտի երաշխավորի ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցումը»,- ասել է Փաշինյանը և հավելել, թե ստացվում է, թե Լաչինը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։

Իհարկե, թե՛ Արմեն Գրիգորյանի, թե՛ Փաշինյանի հայտարաություններում ճշմարտության հատիկ կա, սակայն ստեղծված իրավիճակում հարցը ռուսական կողմի հետ բանակցություններով կարգավորելու, ռուսական կողմի հետ ավելի մեղմ և ճիշտ քաղաքականություն վարելու փոխարեն, փաշինյանական վարչախումբն ավելի սրում իրավիճակը և թե՛ հայ հանրության և թե՛ միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծում, թե ռուսներն ընդհանրապես չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։

Չի բացառվում, որ ինչ որ պահի Արևմուտքը նույնիսկ հարց բարձրացնի ռուսական խաղաղապահ զորախումբը հանելու, նրանց փոխարեն միջազգային խաղաղապահներ ներգրավելու հարցը, ինչը , թերևս, հենց այն է, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ 

Լարիսա Ավագյան

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney