Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ադրբեջանը սկսել է Գանձասարի բռնայուրացումը

Culture

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Գանձասարի վանքը: Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ հայկական կողմն «օկուպացիայի ժամանակ» իբր վանդալիզմի է ենթարկել Գանձասարի վանքը՝ «անօրինական» վերականգնողական-վերանորոգման աշխատանքներ կատարելով, ինչն ըստ ադրբեջանական կողմի՝ հակասում է միջազգային իրավունքների նորմերին և սկզբունքներին: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Գանձասարի վանական համալիրի եկեղեցին, գավիթը, վանքապատկան շինությունները, որոնք բավականին տուժել էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանի կողմից իրականացվող հրթիռակոծությունից, վերանորոգվել են 1993-1997 թվականներին, 2000-ական թվականներին հայտնի բարերար, Վանք գյուղից ծագող Լևոն Հայրապետյանի միջոցներով: Վերանորոգման արդյունքում հիմնական հուշարձանախումբը որևէ փոփոխություն չի կրել, չի խաթարվել հիմնական պատմական կառույցների տեսքը։

Միակ բացառությունը եղել է պարսպապատերի սալապատումը, ինչը ժամանակին կասեցվել է Արցախի իշխանությունների համապատասխան մարմինների կողմից:

Չբավարարվելով այսքանով՝ ադրբեջանական կողմն պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածեց հայտարարություն, ըստ որի՝ Գանձասարի վանքի և մասնավորապես սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և գավթի արձանագրություններն իբր կեղծվել, վերափոխվել են հայերի կողմից, ինչն իբր երևում է արձանագրությունների հին ու նոր լուսանկարները համեմատելիս:

Հուսեյնովը փորձում է առաջ տանել այն միտքը, որ իբր հայկական կողմն խորշում է արձանագրության մեջ կիրառված որոշ եզրույթները, տեղանունները և հատկապես անունները մեջբերել և անգամ հիշատակում է Հովսեփ Օրբելուն, ում՝ Գանձասարին նվիրված գրքում այդ եզրույթները առկա են, իսկ հայկական կողմն խուսափում է դրանցից և անգամ վախենում է Հովսեփ Օրբելուն մեջբերել: Նշենք, որ դեռևս 2016 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ., վիմագրագետ Հայկ Հակոբյանը ռուսերենով վերահրատարակեց Հովսեփ Օրբելու գիրքը Գանձասարի և Հավապտուկ վանքի վիմագրերի մասին՝ գրքում տալով նաև Օրբելու աշխատության լուսանկարները էջ առ էջ (Орбели 2016, 38-40), ուր իհարկե նման հիմարությոններ չկան:

Գանձասարի ավելի քան 140 արձանագրությունները մի անգամ չէ, որ հրատարակվել են և իհարկե, դրանցում որևէ մեկը տառ անգամ միտումնավոր չի փոխվել:

Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցած Հասան-Ջալալ Դոլա իշխանի արձանագրությունը բազմիցս հրատարակվել է և վերլուծվել, կան Արցախի տիրակալի արձանագրության հարյուրավոր լուսանկարներ:

Տալիս ենք նաև արձանագրության նույնական սկզբնամասը, ինչին վերաբերում է Հուսեինովի հերյուրանքը.

«Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլ|այ Հասան, որդի Վախտանգա, թոռն Մեծին |Հասանա, բնակաւոր ինքնակալ բարձր |եւ մեծ Արցախական աշխարհի, ի Խ[աւխ|անա]բերդի՝ յոքնասահման նահա[ն]|գաւք: Զի հայր իմ ի վախճան կենաց ելից |իւր աստեացս անդարձ՝ կտակի հա|ստատեաց ինձ եւ մաւրն իմ Խորիշահի, որ էր |դուստր մեծ իշխանաց իշխանին |Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, |զոր սկսե[ա]լ մեր :ՈԿԵ: (1216) թվին հայոց աւգնութ[եամ]բ բարեր|արին: Եւ ի խփել լուսամտին արեւել|ից մայրն իմ կրաւնաւորեալ չոգաւ յԵ[րուսաղե]մ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարու|թե[ան] խարազանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա |ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս լուսո վ|կաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբ[ա]զմ|ածուփ կիրս կենցաղոյս ի մտի եդ|եալ փոյթ գործո արարեալ աւարտումն եղ|եւ շնորհաւք ողորմութ[եամ]բ ամենայ|գութ Տ[եառ]ն :ՈՁԷ: (1238) թվի՝ գաւտեւորեալ ամենա|զան ձեւով, պատկերազան, յաւ[րի]նակերտ, գմբեթարդ [յ]աւրինուածաւք, յա[ւ]ժար|ութե[ամբ] կամաց մերոց, որպէս տեսանէ| Ա[ստուա]ծ» (ամբողջական տեսքտը՝  ԴՀՎ 5, 38-40»։

Ի դեպ, հայկական ակադեմիական միտքը երբեք չի խորշել նաև հայերեն վիմագրերում հիշատակվող Աղվանից, Աղվանք տերմիններից, քանի որ Արցախի և Ուտիքի հայ քրիստոնեական համայնքը Աղվանից եկեղեցու ինտելեկտուալ և վարչական կենտրոնն էր նրա ձևավորման ժամանակներից սկսած: Աղվանից կաթողիկոսները ծագումով հայ էին, խոսում և գրում էին հայերեն և որևէ կարիք չունեին սեփական վանքերի և եկեղեցիների պատերին այլալեզու գրություններ թողնելու»:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy